Jump to content

Խերսոնի մարզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խերսոնի մարզ
Херсонська область
Խերսոնի մարզի դրոշ Զինանշան


ԵրկիրՈւկրաինա Ուկրաինա
Կարգավիճակմարզ
Մտնում էՈւկրաինա
Ներառում է18 շրջան, 9 քաղաք, 31 քաղաքատիպ ավան, 656 գյուղ
ՎարչկենտրոնԽերսոն
Խոշորագույն քաղաքՆովայա Կախովկա, Ցյուրուպինսկ, Կախովկա
Մարզային պետական վարչության ղեկավարՄիկոլա Միխայլովիչ Կոստյակ
Հիմնական լեզուուկրաիներեն, ռուսերեն
Պաշտոնական լեզուներուկրաիներեն
Բնակչություն (2008)
1,117 միլիոն (2,4 %, 21 տեղ)
Խտություն38,90
Ազգային կազմուկրաինացիներ, ռուսներ, բելառուսներ, թաթարներ և այլ
Տարածք28,461 հազ.  (4,71 %, 7 տեղ)
Բարձրություն ծովի մ-ից՝
 - Բարձրագույն կետ
 - Միջին բարձրություն
 - Ցածրագույն կետ

 102 մ
 46 մ
 0 մ
Հիմնադրված է1944 թ. մարտի 30 թ.
Սահմանակցում էՆիկոլաևի մարզ, Դնեպրոպետրովսկի մարզ, Զապորոժիեի մարզ և Ղրիմի Ինքնավար Հանրապետություն
Ժամային գոտիUTC+2
ՀապավումХерсонська область
ISO 3166-2 կոդUA-65
Հեռախոսային կոդ+380 55
Փոստային ինդեքսներ73xxx, 74xxx, 75xxx
Ինտերնետ-դոմենkherson.ua; ks.ua
Ավտոմոբիլային կոդВТ
http://www.oblrada.ks.ua

Խերսոնի մարզ (ուկրաիներեն՝ Херсо́нська о́бласть), մարզ Ուկրաինայի հարավային մասում։

Հարավ-արևմուտքից լվացվում է Սև ծովով, իսկ հարավ-արևելքից՝ Ազովի ծովով։ Սահմանակից է հյուսիսում՝ Դնեպրոպետրովսկի մարզի հետ, արևելքում՝ Զապորոժյեի մարզի, արևմուտքում՝ Նիկոլաևի մարզի, իսկ հարավում՝ Զրիմի Ինքնավար Հանրապետության հետ։ Վարչական կենտրոնն է Խերսոն քաղաքը։ Կազմվել է 1944 թվականի մարտի 30-ին։ Հարավից ողողվում Է Սև և Ազովի ծովերով։ Տարածությունը 28 500 կմ² է, բնակչությունը՝ 1 117 000. (2008)։

Մարզի վարչական կառուցվածք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բաժանվում Է 18 վարչական շրջանի, ունի 8 քաղաք, 29 քտա.։ Կենտրոնը՝ Խերսոն։

Խերսոնի մարզը գտնվում է Մերձսևծովյան դաշտավայրում։ Մակերևույթը հյուսիսում մասնատված է խանդակներով ու ձորակներով, հարավին բնորոշ են մեկուսացած, ոչ խոր իջվածքները։ Սև և Ազովի ծովափերը կտրտված են փոքր ծոցերով, թերակղզիներով ու ցամաքալեզվակներով։ Ծովափի երկարությամբ ձգվում են մի շարք ավազային կղզիներ։ Կլիման չափավոր ցամաքային է։ Հունվարի միջին ջերմաստիճանը - 5°Cից - 2 °C է, հուլիսինը՝ 21 °C-ից 23 °C։ Ամառը շոգ է, չորային։ Հաճախակի են խորշակային փոթորիկները։ Տարեկան տեղումները 300 - 420 մմ են։ Գլխավոր գետը Դնեպրն է, որի հովտում մեծ տարածություն են գրավում ճահիճները։ Խերսոնի մարզում գործում են Ինգուլեցի և Կրասնոզնամենսկի ոռոգիչ համակարգերը, Հյուսիս-Ղրիմյան ջրանցքը, Կախովկայի ջրամբարը։ Կառուցվում են Կախովկայի ոռոգիչ համակարգը (Եվրոպայում ամենախոշորը) և Հյուսիս-Ռոգաչինյան ոռոգիչ համակարգի առաջին հերթը։ Խերսոնի մարզը գտնվում է տափաստանային զոնայում։

Օգտակար հանածոներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կան հանքային շինանյութեր, կերակրի աղ, տորֆ, ինչպես նաև բուժիչ ցեխեր։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունը Խերսոնի մարզն ագրարային շրջան էր։ Սովետական իշխանության տարիներին Խերսոնի մարզում զարգացան մեքենաշինությունը, սննդի և թեթև արդյունաբերությունը, տրանսպորտի ժամանակակից ձևերը։ Խերսոնում են գտնվում Կոմինտերնի և Կույբիշևի անվան նավաշինական, կոմբայնի, էլեկտրամեքենաշինական և կարդանային լիսեռների, Կախովկայում՝ էլեկտրազոդման սարքավորումների, Նովայա Կախովկայում՝ էլեկտրամեքենաշինական, Բերիսլավում՝ մեքենաշինական գործարանները։

Բազմաճյուղ է սննդի արդյունաբերությունը (պահածո, ալյուր, գինի, միս, ձուկ ևն)։ Թեթև արդյունաբերության առաջատար ճյուղը տեքստիլն է։ Խերսոնում է գտնվում ՍԱՀՄ բամբակեղենի խոշորագույն կոմբինատներից մեկը, որը տալիս է Ուկրաինական ՍՍՀ բամբակե գործվածքեղենի ավելի քան 43%-ը։ Կան ապակետարայի, նավթավերամշակման, թաղանթանյութի ձեռնարկություններ։

Խերսոնի մարզի էներգետիկան հիմնված է Դոնեցկի ածխի, Հյուսիսային Կովկասի, Ադրբեջանի, Ուկրաինայի հյուսիս-արևելքում գտնվող նավթի և Շեբելինկայի գազի վրա։ Գործում են Կախովկայի ՀԷԿ-ը (350 000 կվտ) և Խերսոնի ՋԷԿ-ը։

Խերսոնի մարզում զարգացած է հացահատիկի արտադրությունը և անասնապահությունը։ Գյուղատնտեսական կուլտուրաների ցանքատարածությունը 1975 թվականին 1644 100 հա էր։ Մշակում են ցորեն, գարի, եգիպտացորեն, վարսակ, բրինձ, հատիկաընդավորներ, տեխնիկական կուլտուրաներից՝ արևածաղիկ, տզկանեփ, բանջարաբոստանային և կերային կուլտուրաներ, կարտոֆիլ։ Զբաղվում են այգեգործությամբ։ Անասնապահությունը ունի կաթնամսատու ուղղություն։ Զարգացած է խոզաբուծությունը, նրբագեղմ ոչխարաբուծությունը։

Երկաթուղիների երկարությունը 536 կմ է (1975)։ Համամիութենական նշանակություն ունի ծովային տրանսպորտը, նավահանգիստներն են Խերսոնը, Գենիչեսկը։ Զարգացած է գետային տրանսպորտը։ Ավտոճանապարհների երկարությունը 6 000 կմ է։ Խերսոնի մարզով է անցնում Շեբելինկա - Դնեպրոպետրովսկ - Օդեսա գազամուղը։ Կառուցվում է Կրեմենչուգ-Խերսոն նավթամուղը (1980 թվականի դրությամբ)։ Օդային ճանապարհով կապված է երկրի խոշոր քաղաքների հետ։

1975 - 1976 ուս. տարում մարզի 728 հանրակրթական դպրոցներում սովորում էին 202 600 աշակերտ, 21 միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություններում՝ 21 000, 22 պրոֆտեխնիկական ուսումնարանում՝ ավելի քան 10 700, բուհերում՝ 11 100 ուսանող։

1976 թվականին Խերսոնի մարզում գործում էին 634 գրադարան, 2 թանգարան, 2 թատրոն, 646 ակումբ, 888 կինոսարք։ Լույս են տեսնում «Նադդնիպրյանսկա պրավդա» (Մերձդնեպրյան պրավդա) և «Լենինսկի պրապոր» (Լենինյան դրոշ) մարզային թերթերը։ 1976 թվականին մարգում կար 104 հիվանդանոց (13, 4 հզ. մահճակալով), 3 000 բժիշկ, 43 առողջարան, հանգստյան տուն և պանսիոնատ։

Ընդհանուր տեղեկություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խերսոնի մարզի վարչական կենտրոնն է Խերսոն քաղաքը։

Մարզի վարչական միավորների քանակները՝

  • շրջաններ - 18;
  • բնակավայրեր - 697, այդ թվում՝
    • գյուղական - 656;
    • քաղաքային - 39, այդ թվում՝
      • քաղաքատիպ ավաններ - 30;
      • քաղաքներ - 9, այդ թվում՝
        • մարզային նշանակության քաղաքներ - 3;
        • շրջանային նշանակության քաղաքներ - 6;
  • գյուղական խորհուրդներ - 260։

Մարզում տեղական ինքնակառավարումը իրականացվում է Խերսոնի մարզային խորհրդի կողմից, գործադիր իշխանությունն է՝ մարզային պետական վարչությունը։ Մարզի ղեկավարն է հանդիսանում մարզային վարչության նախագահը, որը նշանակվում է Ուկրաինայի նախագահի կողմից։

Մարզային նշանակության քաղաքներ՝

Շրջանային նշանակության քաղաքներ՝

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության 78,3 %-ը ուկրաինացիներ են, 18 %-ը՝ ռուսներ, բնակվում են նաև բելառուսներ, հրեաներ և այլք (1979)։ Խտությունը՝ 1 կմ² վրա մոտ 40,9 մարդ (1979), քաղաքային բնակչությունը՝ 60 %։ Խոշոր քաղաքներն են Խերսոնը, Նովայա Կախովկան, Գենիչեսկը։

Խերսոնի մարզում 2012 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ բնակվում էր 1 078 795 մարդ։

Բնակչության ազգային կազմ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խերսոնի մարզի բնակչության ազգային պատկանելությունը 2001 թվականի տվյալներով[1]

Ազգություն Քանակ Տոկոս ընդհանուրից
1 Ուկրաինացիներ 961 584 82, 00 %
2 Ռուսներ 165 211 14, 09 %
3 Բելառուսներ 8 186 0, 70 %
4 Թաթարներ 5 353 0, 46 %
5 Հայեր 4 548 0, 39 %
6 Մոլդավացիներ 4 179 0, 36 %
7 Թուրքեր 3 736 0, 32 %
8 Ղրիմյան թաթարներ 2 072 0, 18 %
9 Գնչուներ 1 752 0, 15 %
10 Հրեաներ 1 732 0, 15 %
11 Այլ 14 336 1, 22 %
Ընդհանուր 1 172 689 100 %

Խոշոր բնակավայրեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակավայրեր, որոնց բնակչությունը գերազանցում է 7 հազարը
2010 թվականի հունվարի 1-ի տվյալներով
Խերսոն 340, 2 Նովոտրոիցկոե 11, 0
Նովայա Կախովկա 49, 5 Նովոալեկսերկա 10, 2
Ցյուրուպինսկ 48, 2 Չապլինկա 10, 1
Կախովկա 37, 8 Կալանչակ 9, 8
Գենիչեսկ 31, 3 Բելոզյորկա 9, 8
Սկադովսկ 19, 2 Չեռնոբաևկա 9, 3
Գոլայա Պրիստան 15, 2 Վելիկայա Լեպետիխա 8, 8
Բերիսլավ 13, 9 Նովայա Մայաչկա 7, 3
Անտոնովկա 12, 7 Կամիշանի 7, 0
Տավրիյսկ 11, 2 Վելիկայա Ալեկսանդրովկա 7, 0

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Всеукраїнський перепис населення 2001 року». Վերցված է 21 вересня 2011-ին.(ռուս.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խերսոնի մարզ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 48